Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթին»՝ Անգլիայի չեմպիոն, «Արսենալը» 5-րդն է

Այսօր կայացան Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 2018-19թթ առաջնության վերջին՝ 38-րդ տուրի հանդիպումները:

Երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4:1 հաշվով վստահ հաղթեց «Բրայթոնին», վաստակեց 98 միավոր եւ երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց չեմպիոն: «Քաղաքացիներին» հաջորդած «Լիվերպուլը» ետ մնաց ընդամենը մեկ միավորով: Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է դուբլ գրանցել մրցաշրջանում, քանի որ մայիսի 18-ին Անգլիայի գավաթի եզրափակիչում հանդիպելու է «Ուոտֆորդի» հետ:

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, մրցաշրջանի ավարտական խաղում 3:1 հաշվով հաղթեց «Բարնլիին», վաստակեց 70 միավոր եւ բավարարվեց 5-րդ հորիզոնականով: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ողջ խաղին: