Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aa - alashkert
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին» եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին հյուրերի հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը հեռահար հարվածով բացեց հաշիվը: Հանդիպման 79-րդ րոպեին Լուիս Օգանան խառն իրավիճակում վերականգնեց հավասարությունը, իսկ 89-ին տանտերերի հարձակվող Անտոն Կոբյալկոն վստահ իրացրեց 11մ հարվածը եւ վճռեց խաղի ելքը:

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» երկու անընդմեջ պարտությունից հետո վերջապես կարողացավ հաղթանակ տանել: Վարդան Մինասյանի սաներն այժմ 52 միավորով զբաղեցնում են 2-րդ տեղը: Նրանք առայժմ երեք միավորով ետ են մնում մրցաշարի առաջատար «Փյունիկից»: «Ալաշկերտը» թվով 10-րդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում եւ վաստակած 46 միավորով թիմը մնաց 4-րդ հորիզոնականում: Նշենք, որ ալաշկերտցիները մեկ խաղ քիչ են անցկացրել եւ դեռ կարող են պայքարել չեմպիոնի կոչման համար: