Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.12-ը մայիսի.«Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը բացահայտորեն խոչընդոտում է Ռոբերտ Քոչարյանը» (տեսանյութ)

1994-ի մայիսի 12-ին Բիշքեքում ստորագրվում է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում զինադադար հաստատելու մասին համաձայնագիրը։ Ղարաբաղի անունից այդ փաստաթուղթը ստորագրող Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Կարեն Բաբուրյանն ասում է, որ զինադադարի պահպանման գլխավոր երաշխիքը կա։

1998-ի այս օրը Հայաստանում էր ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին։ 

Հայաստանը պետք է ազատվի Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից,-2000 թվականի մայիսի 12-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում հայտարարում են աջ ուժերը։ Ըստ ելույթ ունեցողների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկելու հիմնական ճանապարհը նրան անվստահություն հայտնելն է։

Նույն օրն ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության 10-րդ վարչապետ է նշանակում Հանրապետական կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանին։