Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Չգրանցված երկու թեկնածուները խոստացել են դատի տալ հոգաբարձուների խորհրդին (տեսանյութ)

Շիրակի պետական համալսարանում կայացել է բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարաված մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 6 մասնակից, մասնակցության իրավունք ստացել 4-ը՝ Սամվել Ալեքսանյանը, Լուսինե Ֆլջյանը, Արամ Կարապետյանը, Անդրանիկ Սարգսյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով, չգրանցված երկու թեկնածուները խոստացել են դատի տալ հոգաբարձուների խորհրդին: Թեկնածուները մրցույթին ներկա անձանց, այդ թվում բուհի դասախոոսական եւ ուսանողական կազմին, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամներին են ներկայացրել են բուհի զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ պատասխանել են ներկաների հարցերին:

Հիշեցնենք, որ սա բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված 2-րդ մրցույթն է:Մարտի 2-ին տեղի ունցած նախորդ մրցույթին ռեկտոր չընտրվեց: