Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վազգեն Սարգսյանն իմացել է Մեղրու տարբերակի մասին ու դեմ է եղել (տեսանյութ)

Առանց  Վազգեն Սարգսյանի Մեղրու փոխանակման տարեբերակը որևէ մեկը չի քննարկել. Արցախյան հիմնախնդրի բանակցություններին անդրադառնալով ասաց ԵԿՄ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ՊԲ նախկին հրամատար գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն իր վերջին ասուլիսում ասել էր, որ Մեղրիի փոխանակման հարցի վերաբերյալ որևէ քննարկման մասնակից չի եղել և տեղյակ չէ այդպիսի խոսակցություններից, իսկ եթե քննարկված լիներ այդպիսի հարց, ապա Վազգեն Սարգսյանն անպայման տեղյակ կլիներ դրանից։

Սակայն Վաղարշակ Հարությանը հիշատակեց, որ միայն երկու անգամ անձամբ ինքն է նախկինում համանախագահների հետ քննարկել այդ հարցը։

Այն հարցին, թե արդյո՞ք քնարկվում է «տարածքներ կարգավիճակի դիմաց» ձևաչափը, Հարությունյանը պատասխանեց, որ ինքը 1992 թվականից սկսած բանակցել է ԼՂ հակամարտության հարցով, և բոլոր տարբերակները, որ առաջարկել են համանախագահները, պարունակում են այդպիսի մոտեցում՝ անկախ նրանից կլիներ դա փուլային, թե փաթեթային։ 

«Կլինի առաջին նախագահը, երկրորդը, թե երրորդը չի գնա այնպիսի մի տարբերակի, երբ որ մենք տարածքները տանք և դրանից հետո քննարկենք կարգավիճակը»,- շեշտեց նա։

Սա իր մեջ պարունակում է ռազմաքաղաքական հիմնավորում, ըստ ԵԿՄ փոխնախագահի, որովհետև ներկայիս շփման գիծը ամենալավ տարբերակն է. քիչ ծախս է պահանջում, քիչ զորք և Արցախի կարևոր քաղաքներից Մարտակերտը, Մարտունին անհասանելի են ադրբեջանական հրետանու համար։