Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Քոլեջի տնօրենը կարծում է, որ իրեն աշխատանքից ազատել են քաղաքական հիմքով

Ալավերդու պետական քոլեջում դասադուլ է. ուսանողների ցանկությունն է ու նաև պահանջը, որ քոլեջի` աշխատանքից ազատված տնօրենը շարունակի պաշտոնավարել, իսկ տնօրենն այս պաշտոնից ազատվել է մայիսի 9-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով: Ըստ քոլեջի միջանցքներում տարվող խոսակցությունների` տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու է փոխտնօրեն Աստղիկ Ավետյանը: Ուղղորդվա՞ծ են այս դասադուլները, թե՞ ոչ, փոխտնօրենը հրաժարվում է մեկնաբանել, միայն վստահ է` ուսանողի և  դասախոսի տեղը լսարանն է, իսկ տնօրենների նշանակման գործը պատկան մարմիններինն է:

Մայիսի ութին աշխատանքից ազատված տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանն այս ընթացքում առաջին անգամ հանդիպում է անցկացնում անձնակազմի հետ: Աշխատանքից ազատման հիմքը մեկ տարում երկու տարբեր ստուգումների արդյունքներն են, և դրանցով պայմանավորված նկատողությունները: Դրանց վերաբերյալ արդեն նախկին տնօրենն առարկություններ է ներկայացրել:

Անկյուն+3 հեռուստաընկերության երեկվա ռեպորտաժը.