Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փաշինյան. Բարեհաջող տեղ հասա, չանհանգստանաք (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այսօր հեծանիվով կառավարության շենքից առանձնատուն վերադարձավ։ 

Ճանապարհին նրան տեսնողները ազդանշան էին տալիս, բարևում, հարցնում որպիսությունը։

«Շատ կարևոր է, որ մեր քաղաքում հեծանիվները շատանան, առողջ ապրելակերպի հետևորդները շատանան։ Նաև սեփական ավել քաշի դեմ պայքարելու շատ խիստ անհրաժեշտություն ունեմ ու մտադիր եմ հեծանիվն օգտագործել այդ նպատակի համար»,-ասաց նա ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում։