Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարությանը «քանի քաղաքապետ է, ծառ չի կտրվի» (տեսանյութ)

Հասարակություն
Hayk Marutyan

Այսօր Երեւանում  բացվեց այգին, որը  կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Կարեն Վարդանյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ՀՀ կառավարության, Երևանի ավագանու անդամներ, մի խումբ քաղաքացիներ ներկա էին  Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությանը: Քաղաքապետը այն համարում է  հրաշալի նվեր Երեւանին։

Այն հարցին, թե ինչո՞ւ այգին պատրաստ չէր մայրաքաղաքի 2800-ամյակի նշման ժամանակ, Հայկ  Մարությանը պատասխանեց, որ սկզբում Վարդանյանների կողմից նախատեսված է եղել 1 միլիոն դրամի ներդրում, որը վերջնականապես հասել է մինչև 5 միլիոն 200 հազարի: «Այսինքն՝ ընթացքում ամեն ինչ արվել է ամենաբարձր որակով»,- շեշտեց նա՝ հավելելով, որ քանի դեռ քաղաքապետ է,  ոչ մի ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու:

Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ընդդիմության քննադատությունը կապված քաղաքում առկա խնդիրները չլուծելու և աշխատավարձի հնարավոր բարձրացումների հետ, քաղաքապետն ասաց. «Մենք առաջին օրվանից սկսած ծրագիրները գրում ենք, որ ամբողջությամբ մեծ ծրագրով փոխարինվի: Այս հարցում մեզ հետ պետք էլ լինեն նաև բնակիչները»:

Հավելեց նաև, որ ծրագիրը պատրաստ լինելուն պես կներկայացնեն կառավարությանը, և քաղաքային իշխանություները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, քանի որ միլիոնավոր դոլարների ներդրումներ են հարկավոր: