Բացել լրահոսը Փակել լրահոսը
գլխավոր
A A
Պաշտոնական

Հայ փրկարարները կվերապատրաստվեն Ռուսաստանում

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 10 աշխատակիցներ կմասնակցեն ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին:

2019 թվականի մայիսի 13-30-ը, փրկարարները Սոչի քաղաքում կմասնակցեն «Լեռնային պատրաստություն» տարածաշրջանային որոնողափրկարարական ծրագրով  դասընթացին:

Դասընթացին մասնակցում են` Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ), Փրկարարական ուժերի վարչության (ՓՈՒՎ), Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների (ՄՓՎ) ներկայացուցիչներ:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը ճանապարհեց և հաջողություն մաղթեց հայ փրկարարներին: