Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վահան»-ը Գյումրիում

Մարզեր

Արդեն մի քանի օր է, ինչ Գյումրիում ոստիկանները ավտոմեքենաների լայնածավալ ստուգումներ են իրականացնում:

  Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում են  մեքենան, ստուգում վարորդի անձնագիրը, ապա ամենայն մանրամասնությամբ զննում կատարում, ընդհուպ մինչեւ բեռնախցիկի պարունակությունը: Նման կարգի ստուգումները զարմացրել էին ինչպես անցորդներին, այնպես էլ վարորդներին: Չհասկանալով պատճառները՝ նրանք լուրջ անհանգստացել են:

  Գյումրիում մեզ չհաջողվեց պարզել ստուգումների նպատակը, ինչպես մարզային այնպես էլ քաղաքային ոստիկանության պատասխանատուները, վերջին տեղեկությունների համաձայն, մայրաքաղաքում էին: Ինչպես պարզեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունից , ստուգումներն իրականացվում են ՙՎահան՚ կոչվող միջոցառումների շրջանակներում՝ ապօրինի զենք, զինամթերք եւ թմրանյութ հայտնաբերելու նպատակով:

  Պատասխանատուների վստահեցմամբ, նրանք, ովքեր թաքցնելու որեւէ բան չունեն, անհանգստանալու առիթ էլ չեն ունենա, Իսկ նմանատիպ օպերատիվ միջոցառումներ անցկացվում են ամբողջ հանրապետությունով:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ