Բացել լրահոսը Փակել լրահոսը
Lepsus
A A
Հասարակություն

Յոհաննես Լեփսիուսի թոռը ԵՊՀ-ում էր

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր զեկուցում է ներկայացրել
«Lepsiushaus»-ի՝ Պոտսդամում Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ 
Հոսֆելդը՝ «The Katharsis of Johannes Lepsius in Summer 1915» թեմայով:
Վերջինս  իր զեկուցման մեջ անդրադարձել է  Լեփսիուսի գործունեությանը՝ սկսած համիդյան կոտորածների ժամանակներից, խոսել է Հայոց ցեղասպանության ժամանակ նրա ակտիվ աշխատանքի, արխիվներից  գերմանական փաստաթղթերը հանելու և հրատարակելու,  ինչպես նաև գերմանական հասարակությանը Հայոց ցեղասպանության մասին 
իրազեկելու՝ Լեփսիուսի ջանքերի վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Յոհաննես Լեփսիուսի թոռ Մանֆրեդ Աշեկը, ով օրը խորհրդանշական համարեց ոչ միայն իր այցը, այլև այն փաստը, որԵրևանում 
Լեփսիուսի անվան պուրակ է բացվում: Նա վերհիշեց իր առաջին այցը Հայաստան, 
որ 1989 թվականին էր և դարձյալ հիշատակելով իր հայտնի պապիկին՝ հավելեց, որ Լեփսիուսի հրատարակումների արժեքայնությունը ոչ միայն փաստերի արձանագրման, 
այլ նաև դրանց խորքային վերլուծության մեջ է:
Ի դեպ, ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղել Մանֆրեդ Աշեկին 
և Ռոլֆ Հոսֆելդին: