A
A
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը Արեւիկ համայնքում խառնաշփոթ է առաջացրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը Շիրակի մարզի Արեւիկ համայնքում խառնաշփոթ է առաջացրել:
Բանն այն է, որ ճանապարհահատվածը կառուցելու եւ բարեկարգելու համար անհրաժեշտ է Արեւիկի վարչական տարածքում գտնվող հողերն օտարել:
Բնակիչների մտավախությունը փարատելու եւ առաջարկվող պայմաններին ծանոթացնելու համար Արեւիկում էին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Վերջիններս ներկայացրել են այն պայմանները, որոնցով գյուղացիների հողերը պետք է օտարվեն:
Արեւիկցիները սակայն, մտահոգվում են այն հարցով, որ հնարավոր է նման որակի բարձր բերքատվություն ունեցող հողեր չկարողանան գտնել: