Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Լեհաստանի քաղաքացին գտնվել է

Երևանում անհետ կորած լեհ զբոսաշրջիկը հայտնաբերվել է: Նրան գտել է Լեհաստանի դեսպանատան տարածած հայտարարությունը տեսած քաղաքացիներից մեկը՝ Վարդան Մովսիսյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Լեհաստանի քաղաքացու հետ և կից գրառում է կատարել:

 

Այսօր նման հաղորդագրոթյուն էր տարածել Լեհաստանի դեսպանատունը:

Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին:

Վերջինս Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում:

Նրա գտնվելու վայրը պարզելու գործում կարող են օգտակար լինել Հայաստան այցի ժամանակ արված լուսանկարները:

Հնարավոր է, որ լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը լինի վարորդը, ում հետ Դանիելը ճանապարհորդել է Հայաստանում: Դանիելի բնութագրիչ առանձնահատկություններից այն է, որ նրա աջ ոտքը կաղում է: Դանիելի վերաբերյալ ցանկացած տեղեկության դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Երևանում ԼՀ դեսպանության հետ՝ զանգահարելով +374 91426885 հեռախոսահամարին: