Բացել լրահոսը Փակել լրահոսը
անձրև
A A
Պաշտոնական

Անձրև, ամպրոպ, հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ

Մայիս 3-5-ը հանրապետության տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի,Ազատ,Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ: Տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների վարչությունը։