Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+iker 2.05.
A A
Սպորտ

Իկեր Կասիլյասն գրառում է արել հիվանդանոցից

«Ամեն ինչ վերահսկվում է։ Վախի զգացում ունեցա, բայց հիմա ամեն ինչ նորմալ է։ Շատ շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների եւ սիրո համար»:

Այսպիսի գրառում է կատարել իր թվիթերյան էջում «Պորտոյի» իսպանացի հանրահայտ դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը մի քանի ժամ առաջ սրտի վիրահատություն է տարել:

Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստն այսօր առավոտյան սրտամկանի կաթված էր ստացել մարզման ժամանակ, որի պատճառով անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց: