A
A
«ՀԴՄ կտրոն տպելով աշխատատեղ է բացվո՞ւմ կամ աշխատավարձ է բարձրանո՞ւմ». կոմունիստները երթ են անում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կոմունիստական կուսակցությունը Աշխատանքի օրը նշում է երթ կազմակերպելով։ Հանրապետության հրապարակից նրանք երթով շարժվում են դեպի Շահումյան հրապարակ
Երթն առաջնորդողը, ՀԿԿ կուսակցության ղեկավարի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը նշում է, որ 1991-ից սկսած բոլոր անօրինականությունների հեղինակները պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Նրա խոսքով՝ ընտրովի արդարադատությունը Հայաստանում տեղ չունի։ «Հայաստանում քանի չի լինի սոցիալիզմ, չի լինի նաև նորմալ կյանք ։Հայաստանն այս 30 տարիների ընթացքում վերածվել է սպասարկող երկրի։ Ի՞նչ աշխատատեղեր կան, ՀԴՄ կտրոն տպելով աշխատատեղ է բացվո՞ւմ կամ աշխատավարձ է բարձրանո՞ւմ»,- նշեց նա։
Այս պահին կոմունիստները Ստեփան Շահումյան հրապարակում են։