Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայկ Մարությանը հյուրընկալել է «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին և համերգային ծրագրով մայրաքաղաքում գտնվող «Գրեմմի« մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային:

Քաղաքապետը շնորհավորել է ջազի վարպետներին Ջազի միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել այսօր երեկոյան երևանյան համերգի ժամանակ երևանցիներին ու հյուրերին ջազառատ երեկո պարգևելու  համար:      

Գոնսալո Ռուբալկաբան ժամանակակից ջազի ամենակարկառուն և հռչակավոր ներկայացուցիչերից է: Նա արդեն երկրորդ անգամ է այցելում Երևան: Երաժիշտը նկատում է. Հայաստանի մայրաքաղաքում համերգային ծրագրով հանդես գալը մեծ պատասխանատվություն է, քանի որ հայկական ջազն ունի հրաշալի  ավանդույթներ ու  գերազանց հանդիսատես: