A
A
Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հանդիպել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նրանք քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ա.Բեգլարյանը Նախագահ Սարգսյանին հարկիճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը:
Նրանք քննարկել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի՝ մարդու իրավունքներին առնչվող որոշ ծրագրեր Արցախում ևս իրականացնելու հնարավորությունները: