Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Հովհաննիսյան
A A
Հասարակություն

«Վալերիյ Օսիպյանը թաքուն հանդիպում է գործով կարևոր վկաների հետ». գործով մեղադրյալի եղբայր (տեսանյութ)

2014 թվականի հունիսի 1-ին տեղի է ունեցել դանակահարություն. հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց այդ օրը Նուբարաշենում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով սկզբում որպես վկա ներգրավված, այնուհետև 2018 թ. վերջում որպես մեղադրյալ ներգրավված Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, որն այս գործով վկա է: Տեղի ունեցած ծեծկռտուքի  և դանակահարության գործով  հարուցվել էր քրեական գործ:

Նշենք, որ 2014 թվականի հունիս ամսին տեղի էր ունեցել ծեծկռտուք: Միջադեպի  հետևանքով դանակահարվել էր քաղաքացի Վանուշ Ալեքսանյանը: Բժիշկները ստիպված էին եղել հեռացնել հիվանդանոց տեղափոխված Ալեքսանյանի փայծաղը:

Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել էր երեք օր անց, իսկ դանակահարության միջադեպում որպես մեղադրյալ ներգրավված էր եղել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Նա իրավապահներին ներկայացել էր միայն այն բանից հետո, երբ նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոց էր ընտրվել: Ներկայումս Սեդրակ Օսիպյանը երկրից չհեռանալու ստորագրություն է թողել:

Ասուլիսի ընթացքում Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ այս գործի շրջանակներում տուժողի (դանակահարված Վանուշ Ալեքսանյան – հեղ.) փոքր եղբայրը, հայրը և եղբայրը նույնպես ցուցմունք տվել:

Տուժողի եղբայր Վիգեն Ալեքսանյան պատմել էր, որ ծեծկռտուքի ժամանակ Սեդրակ Օսիպյանի ձեռքում նկատել է, ինչ-որ փայլուն բան և հետո ձեռքի կատարած շարժումից հետո տեսել, որ եղբոր շապիկը պատռվել է և շապիկը հանելուց հետո տեսել է, որ եղբոր աղիքները դուրս են թափված։ Հայրը նույնպես ցուցմունք է տվել, սակայն չի իմացել, թե ով է որդուն դանակահարել: Իսկ մոր տված ցուցմունքում նշել է, որ որդու աղիքները տեսել է որովայնից դուրս թափված, որից հետո ինչ-որ փայլուն իր է տեսել Սեդրակ Օսիպյանի ձեռքում՝ հասկանալով, որ դանակ է:

Սակայն 2018 թվականի վերջում միմյանց միջև տեղի ունեցած առերեսման ժամանակ, Սամվել Հովհաննիսյանի փոխանցմամբ, տուժածի ընտանիքի անդամները հրաժարվել են նախկինում տված ցուցմունքներից՝ ասել, թե չգիտեն, ով է հնարավոր դանակահարողը:

Մինչև 2019 թվականի ապրիլի 8-ը Սարգիս Հովհաննիսյանն այս գործով եղել է վկայի կարգավիճակում, սակայն հետո ստացել է մեղադրյալի կարգավիճակ։ Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ նա տեղեկացրել է իրավապահ մարմիններին, որ եղբայրը երկրում չէ, Ռուսաստանի Դաշնությունում է՝ հավելելով, որ գործի թաքնվելու որևէ միտում չի ունեցել և տեղյակ չի եղել, որ գործով մեղադրյալ է ներգրավված:

Իսկ ՀՀ իրավապահ մարմինները գործի քննությունից խուսափելու միտում տեսնելով հետախուզում են հայտարարել և դիմել ՌԴ իրավապահ մարմիններին արտահանձնել գործով մեղադրյալին, սակայն, քանի որ ռուսական օրենսդրությամբ գոյություն ունի գործի վաղեմության ժամկետ, Հովհաննիսյանը չի արտահանձնվել:

«Վալերիյ Օսիպյանը թաքուն կերպով հանդիպում է գործով կարևոր վկաների հետ», - շեշտեց Հովհաննիսյանը՝ խոստանալով դատարանում ապացուցել, թե ինչպես է ՀՀ ոստիկանապետ փորձում միջամտել գործի քննությանը։

Սամվել Հովհաննիսյանը նաև ասաց, որ 2014 թվականին Օսիպյանը զանգահարել իրեն, խնդրել հանդիպել։ Հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետն առաջարկել է, որպեսզի Սարգիս Հովհաննիսյանն իր վրա վերցնի դանակահարություն և որ այդ կերպ ՀՀ ոստիկանապետը կկարողանա Սարգսին օգնել, որովհետև եթե եղբորորդուն օգներ՝ այն կդիտարկվեր որպես խտրական վերաբերմունք, իսկ երկրորդ դեպքում՝ ասել, որ եթե Սարգիս Հովհաննիսյանն է արել, ապա պետք է «նստի»։

Նշենք, որ Վալերիյ Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Այս նույն գործի շրջանակներում ևս 3 մեղադրյալ կա. Սարգիս Հովհաննիսյանը, Վիգեն և Վանուշ Ալեքսանյանները: Նրանք  մեղադրվում են ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետով՝ խուլիգանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

 

Մանրամասները տեսանյութում