Բացել լրահոսը Փակել լրահոսը
alaverdi
A A
Մարզեր

Ալավերդու բազալտե հենապատերը վերականգնած քարտաշ-վարպետներին չեն վճարում. գումարը պետբյուջե է վերադարձվել (տեսանյութ)

 Ալավերդի քաղաքի բազալտե հենապատերի  վերականգնման համար համայնքային ծրագրով շուրջ 9 մլն դրամ է հատկացվել:  6 մլն դրամով մրցույթը շահած կազմակերպությունն  անցյալ տարվա սեպտեմբերից սկսեց հենապատերի վերականգնման աշխատանքները:

Քարտաշ վարպետները վերականգնել են հենապատերում պակասող բազալտե քարերը՝ փաստելով, որ աշխատանքը շատ բարդ է: Ավելի հեշտ է նորը կառուցել, քանի հինը նորոգել, ասում են նրանք:

Վարպետները դեռ իրենց աշխատանքի դիմաց մինչև հիմա չեն վճարվել:  Բանն այն է, որ մրցույթը շահած շինարարական կազմակերպությունը գործն անավարտ է թողել, հետևաբար համայնքապետարանն էլ աշխատանքի դիմաց չի վճարել:

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում