Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երբ ԼԳԲՏ խմբին պատկանող անձը հայտնվում է բանտում (տեսանյութ)

ԼԳԲՏ խմբին պատկանող ազատազրկված անձանց կարիքներն ու խնդիրները քրեակատարողական հիմնարկներում անտեսվում են զուտ այն պատճառով, որ նրանք պատկանում են այդ խմբին: Այդ ցույց է  տալիս  2018 թվականին օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կատարված հետազոտությունները. նշում է իրավական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Նարե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում նրանց բոլոր խնդիրները կարգավորվում են զոն նայողի կողմից և վարչակազմը որևէ միջամտություն և ազդեցություն չունի այս հարաբերությունների կարգավորման համար: «Խնդիրները սկսվում է հիմնարկ մուտք գործելիս և խցերում տեղաբաշխվելիս: Սեռական կողմնորոշման և գենդերայինին ինքնության հիմքով տեղաբաշխում օրենքով նախատեսված չէ, բայց չգրված օրենքներով պետք է դատապարտյալը տեղեկացնի այդ մասին և տեղափոխվի համապատասխան խուց: Իսկ այդ խցերը ամենավատ խցերն են՝ խոնավություն քիչ լուսավորություն , ձուգարանի և բացնիքի վատ վիճակ և այլն»,-ասում է նա։