Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փոքրիկ թարախիկներ, միկրոբներ, ինֆեկցիաներ են լինում, բոլորը դրա մասին իմանում են. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էր նաև  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Լրագրողները  նախարարից հետաքրքրվեցին, արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, թե 2019 թվականի հունվարին Մարտակերտի N զորամաս զորակոչված զինծառայողը ենթարկվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ծեծի:  Դավիթ Տոնոյանը հստակ պատասխան չտվեց:

«Զինված ուժերը առողջ օրգանիզմ է, երբ որ փոքրիկ թարախիկներ, միկրոբներ, ինֆեկցիաներ են լինում, բոլորը դրա մասին իմանում են: Լինում են այդպիսի բաներ,  ինչպես հասարակության մեջ, այնպես էլ զինված ուժերում, բայց զինված ուժերում ավելի քիչ»,- նշեց նախարարը:

 Ի դեպ, նախարարից հետաքրքրվեցին նաև, թե նորմալ է, երբ Պաշտպանության նախարարն ունի երկու քաղաքացիություն, նկատի ունենալով նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը  Մարտի 1-ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:

«Ես անձամբ նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարող է լինել»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:

Միքայել Հարությունյանը ունի նաեւ ՌԴ քաղաքացիություն։