Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Շիրակի մարզի դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճներ չկան (տեսանյութ)

Շիրակի մարզպետարանում ձեւավորված հանրային հաշվետվողականության հարթակի շրջանակում հերթական քննարկումն է անցկացվել: Այս անգամ ներկայացվել են կրթությանն առնչվող խնդիրները: Զեկույցով հանդես է եկել Շիրակի մարզպետարանի կրթության ,մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Ի՞նչ բացեր ու անելիքներ կան հանրակրթական դպրոցներում: Ոլորտի պատասխանատուն ներկայացրել է հանրակրթական դպրոցների գերակա խնդիրները ՝ գույքի թարմացում , ֆիզկուլտուրայի դահլիճների բացակայություն եւ այլն: Ընդհանուր առմամբ, մարզում 164 դպրոցական ուսումնական հաստատություն է գործում , որոնցից 148-ը մարզային ենթակայության տակ են:

Հրայր Կարապետյանն անդրադարձել է նաեւ 2019 թվականին համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրմանը ,նշել ,որ այստեղ եւս բացթողումներ կան: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ,որպեսզի համընդհանուր ներառականությանն անցնելու գործընթացը խոչընդոտներ չունենա: Հավելել է ,որ մարզում 24 դպրոց է իրականացնում ներառական կրթություն: Քննարկմանը մասնակից դպրոցների տնօրենները հարցեր են ուղղել ոլորտի պատասխանատուին:

Ավելին՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում