Բացել լրահոսը Փակել լրահոսը
Region Capture
A A
Հասարակություն

Իրավունքի հետքերով #6 ՀՀ-ում ծերաբանության և ծերաբուժության ինստիտուտը ներդրված չէ (տեսանյութ)

Միջազգային դասակարգման համաձայն՝ տարեց են համարվում 65 տարին լրացած անձինք, որոնք կազմում են մեր երկրի բնակչության 11 տոկոսը։ Իսկ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներով՝ 2050 թվականին այս ցուցանիշը կհասնի 22-23 տոկոսի։ Ժողովրդագրության ներկայիս ցուցանիշներով ՀՀ-ն արդեն համարվում է ծերացող երկիր, սակայն մինչ օրս այստեղ ներգրված չէ գերոնտոլոգիայի և գերիատրիայի(ծերաբանության և ծերաբուժության) ինստիտուտը։ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի տարեցների սոցիալ-առողջապահական ծառայությունների թիմի պատասխանատու Աննա Գրիգորյանն ընդգծում է, որ ՀՀ հիվանդանոցներում չկան ծերաբուժության բաժանմունքներ, ծերաբուժության ֆակուլտետներում տեղերը քիչ են, ուսանողների դիմելիությունն էլ՝ պակաս։

«Համակարգային մոտեցում է պետք, որպեսզի երիտասարդ մասնագետները հետաքրքրություն ունենան այս նեղ մասնագիտության նկատմամբ»,-ասում է մասնագետը։ Աշխարհի շատ, հատկապես ծերացող երկրներում գերոնտոլոգիայի և գերիատրիայի ինստիտուտի ներդրումը կարևորվում է։

«Տարեցների ոլորտը կարգավորող նախկին ռազմավարության մեջ այս ինստիտուտի ներդրման համար նախատեսված էին գործողություններ և քայլեր, բայց 2017 թվականին մայիսին ընդունված «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության» մեջ այս ուղղությամբ նախատեսված քայլեր չկան»,-ասում է շահերի պաշտպան Մերի Դավթյանը՝ ընդգծելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է այսխնդիրը և օրակարգում արդեն դրված է ինստիտուտի զարգացման խնդիրը ։

Հայաստանում տարեցների իրավունքներին առնչվող խնդիրների մասին զրույցի մանրամասները՝ տեսանյութում։