Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess hrant
A A
Սպորտ

Հրանտ Մելքումյանը՝ Դոեբերլի գավաթի հաղթող

Ավստրալիայում ավարտված շախմատի Դոեբերլի գավաթի խաղարկությունում հաղթեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:

Մեր շախմատիստը մցաշարում տոնել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ-ոքի եւ վաստակած 7,5 միավորով միանձնյա գրավել է առաջին տեղը: Նա մրցանակից բացի կստանա նաեւ 4000 ավտրալական դոլար պարգեւ:

Մրցաշարին մասնակցել են 9 երկրների 53 շախմատիստ, այդ թվում 5 գրոսմայստեր եւ 12 միջազգային վարպետ: