Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport maria
A A
Սպորտ

Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը լրացրել են գրոսմայստերի նորմա

Թուրքիայում ավարտված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում մեր շախմատիստուհիներ Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը լրացրել են կանանց միջազգային գրոսմայստերի նորմաներ: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մարիա Գեւորգյանի համար այս նորման արդեն թվով 3-րդն է: Կանանց գրոսմայստերի կոչում ստանալու համար, բացի 3 նորմաներից, անհրաժեշտ է նաեւ ձեռք բերել 2300 վարկանիշային միավոր: Հայաստանի գործող չեմպիոնի ընթացիկ վարկանիշը կազմում է 2299 միավոր: