Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan-2
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Վաշյե-Լագրավի հետ

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարում կայացած 5-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Պարտիան կարճ տեւեց եւ արդեն 25-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Լեւոն Արոնյանն իր վաստակած միավորների քանակը հասցրեց 3-ի եւ այժմ բաժանում է 2-5-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը կես միավոր ավելին ունի:

Վաղը, ապրիլի 25-ին, մրցաշարում հանգստյան օր է, իսկ 26-ին անցկացվելիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի գերմանացի միջազգային վարպետ Վինսենտ Կեյմերի հետ: