Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ջասթին Թրյուդոն հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առիթով հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ 

«Մենք միանում ենք Կանադայի եւ ողջ աշխարհի  հայ համայնքներին, որպեսզի հարգենք Հայոց ցողասպանության զոհերի հիշատակը։ Այդ իրադարձությունը մարդկության պատմության սեւ էջն է, որը երբեք չպետք է մոռանալ։

Թեեւ այն ժամանակվանից ավելի քան մեկ դար է անցել, նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն զոհվեցին եւ տուժեցին Ցեղասպանության ժամանակ, մեզ հիշեցնում է այն մասին, որ մենք երբեք չպետք է անտարբեր արձագանքենք ատելությանը կամ բռնությանը»,- նշվում է վարչապետի հայտարարությունում։

«Կանադայի կառավարությունը պատշաճն է մատուցում այդ ողբերգության զոհերին եւ հաստատում իր հավատարմությունը այնպիսի աշխարհի ձգտմանը, որտեղ ոչ ոք, անկախ հավատից կամ էթնիկ պատկանելությունից, չի վախենում խտրականությունից կամ հետապնդումներից»,- ամփոփել է Թրյուդոն։