Բացել լրահոսը Փակել լրահոսը
mes
A A
Հասարակություն

Տրակտորը շրջվել է գազատարի վրա

Ապրիլի 24-ին, ժամը 15:28-ին 911-ը ահազանգ է ստացել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գազատար խողովակից առկա է արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «GCV» մակնիշի տրակտորը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) աշխատանքներ իրականացնելիս շրջվել է գազատար խողովակի վրա՝ վնասելով այն:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցումը:

ԱԻՆ