Բացել լրահոսը Փակել լրահոսը
nikol
A A
Հասարակություն

Վարչապետը Ծիծեռնակաբերդի բարձունքից հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին

Այսօր Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրն է: Ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր նույնպես Ծիծեռնակաբերդի բարձունքը մարդաշատ է:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, ծաղիկներ խոնհարեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հոգեհանգստյան կարգ մատուցեց: Վարչապետը Ծիծեռնակաբերդի բարձունքից հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

Վարչապետն ոգեկոչման կարգից հետո այցելելու է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որը լրատվամիջոցների համար լուսաբանման ենթակա չէ: