Բացել լրահոսը Փակել լրահոսը
qaratap
A A
Պաշտոնական

Քարաթափման հետևանքով Կապան-Քաջարան ճանապարհահատվածը միակողմանի փակվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մ2
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում`
Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի
փակվել է:

Այս պահին Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ ընկերության
ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի  մաքրման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն