Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

39-ամյա տղամարդուն կախված են գտել անասնագոմում (տեսանյութ)

Մարզեր

Հեռախոսազանգից հետո որդուն մայրը գտել է մահացած։ Շիրակի մարզում ինքնասպանության դեպք է  գրանցվել:

 Ամասիայի Ողջի բնակավայրում` անասնագոմում մայրը գտել է ավագ որդու՝ 39 -ամյա Մանվել Սողոմոնյանի դին՝ կախված վիճակում:  Ըստ մորեղբոր, Մանվելը հանգիստ բնավորություն ուներ: Երկուսն էլ նոր էին վերադարձել արտերկյա աշխատանքից, Մանվելն էլ սկսել էր գյուղատնտեսական աշխատանքով զբաղվել: Դեպքից ժամեր առաջ են միմյանց հետ զրուցել: Ինքնասպանության մասին մտադրություն չի ունեցել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Տեսանյութը՝ «Ցայգի»