Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջողակը սկսեց ձվախաղը՝ ստանալով արծաթե մատանի

Հասարակություն

Ապրիլի 20-ին  Մեծամորի (Մեծ Մոր - Աստվածամոր - Մայր Անահիտի) տաճարատարածքում արեւածագը դիմավորեցին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները:

Այսօր արեւագալին մեկնարկեց հայ արիների ավանդական զատկական տոնը, որ կավարտվի վաղը՝ արեւամուտին, Հայոց Մայր Աստվածուհուն ուղղված ձոներով:

Արիադավան հայերի համար Զատիկը բնական տոներից է, երբ Մայր-Բնությունը զատելով իր գույները՝ բազմազանությամբ-գունագեղությամբ է լցնում նաեւ մարդկանց սրտերը:

Առավոտյան ծիսակարգից եւ Մայր Անահիտին, Հայ Աստվածներին ուղղված ձոներգերից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ներկաներին բաժանեցին ավանդական կաթնահունց գաթաները:   Հաջողակին բաժին հասավ   Մայր Անահիտի պատկերով արծաթե մատանի, որն  արժանացավ ձվախաղը սկսելու պատվին:

Այս մասին հայտնում է  Հայ Արիական Միաբանության  Լրատվական կենտրոնը։