Բացել լրահոսը Փակել լրահոսը
matenadaran
A A
Հասարակություն

Ամիսը մեկ անգամ Մատենադարանի մուտքը՝ անվճար

Մատենդարանի  հոգաբարձուների խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը (սկսած 2019 թվականի ապրիլի 27-ից) ՀՀ քաղաքացիների համար Մատենադարան մուտքը կլինի անվճար :

Որոշումը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների վրա:

Ըստ Մատենադարանի մամլո ծառայութայն՝  յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացիների համար անվճար է լինելու միայն մուտքը. այսինքն, միայն շրջայցը ցուցասրահներում:

Եթե ՀՀ քաղաքացիները շրջայցին զուգահեռ ցանկանան օգտվել զբոսավարի ծառայությունից, ապա պետք է գնեն բացատրության տոմս (այն սակագնով, ինչ ամսվա մնացյալ օրերին):

Հիշեցնենք, որ  2019թ. հունվարի 1-ից Մատենադարանում գործում է այս գնացուցակը.

  • Ընդհանուր այցելությունների համար 1500 դրամ:
  • Աշակերտների համար 200 դրամ:
  • Ուսանողների համար (ուսանողական տոմսով) 300 դրամ:
  • Բացատրություն հայերենով 3000 դրամ
  • 1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն) 3000 դրամ:
  • 11 եվ ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն) 5000 դրամ: