Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. Ապրիլի 20-ը. ձեւավորվեց արհեստավարժների կառավարությունը (տեսանյութ)

1992-ի ապրիլի 20-ին Երեւանում բացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։

1994-ի ապրիլի 20-ին ՌԴ պետական Դուման 1915թ. հայոց ցեղասպանության փաստը ճանաչող եւ դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ։

1998-ի այս օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտործնախարարության աշխատակազմին էր ներկայացնում նորանշանակ նախարար Վարդան Օսկանյանին, որը 2 օր առաջ ընդունել էր ՀՀ քաղաքացիություն՝ հրաժարվելով ԱՄՆ քաղաքացիությունից։ 

Նույն այս օրը վարչապետ Արմեն Դարբինյանը հայտարարեց, որ արհեստավարժների կառավարությունը ձեւավորված է։

 2001-ի այս օրը բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման դեմ միասնական հանրահավաք էին անցկացնում 34 կուսակցություն։ Նրանք համարում էին, որ Արեւմուտքը, մեր էներգահամակարգին տիրանալով, կզրկի մեզ ինքնիշխանությունից։

Ուշագրավ է, որ բողոքի զանգվածային միջոցառումներ չանցկացվեցին, որեւէ հրապարակային բողոք չհնչեց այն ժամանակ, երբ թվարկված ընկերությունները դարձան Ռուսաստանի սեփականություն։