Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Դա մի նոր սուպեր նախարարություն ստեղծելու գաղափար է, որին ես դեմ եմ». Ֆելիքս Ցոլակյանը ՝ ԼՀԿ-ի առաջարկի մասին

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ամփոփելով տարին, ձեռքբերում է համարում այն հանգամանքը, որ բոլորովին վերջերս հայ փրկարաների մի խումբ, օգնության նպատակով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրներներին օգնութուն ցուցաբերելու համար։ Նախարարը բարձր է գնահատում միջազգային կառույցների հետ համագործակցությունը։ Նրա կարծիքով, համագործակցության արդյունքում  հարավոր է ստանալ հումանիտար և ֆինանսական օգնություն։

Նախարարի խոսքով, ԱԻն-ը հետևանքները վերահսկող ծառայություն է, սակայն, իրենք ցանկանում են բարձրացնել նախարարության կանխարգելող դերը։ Այդ նպատակով, դիմել են ԿԳՆ, որպեսզի դպրոցներում ներառվի քաղպաշտպանություն առարկան։

«Մենք առաջարկում ենք, որ քաղպաշտպանության առարկան դասավանդեն մասնագետները, վերջիններս էլ աշխատելով տվյալ հաստատությունում, կդառնան տվյալ  հաստատության պատասխանատուն՝ քաղպաշտպանության գծով»։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում «Լուսավոր Հայաստան»ի այն առաջարկին, որ ԱԻն-ը միանա  ոստիկանությանը և դառնա ներքին գործերի նախարարություն, Ֆելիքս Ցոլակյանը նշեց.

«1992 թվականից  պետությունը ԱԻն-ի տեխնիկական հագեցվածության խնդիրը չի լուծել և եղած 600 –ից ավել տեխնիկայի 90 տոկոսը ձեռք է բերվել հումանիտար օգնությամբ, իսկ միանալու դեպքում՝  հումանիտար օգնությունը բացառվում է:  Դա մի նոր սուպեր նախարարություն ստեղծելու գաղափար է, որին ես դեմ եմ։

Ցոլակյանը տեղեկացրեց՝ Կառավարությունը տրամադրել է գումար, որը հնարավորություն կտա փրկարարներին իրենց աշխատավարձի չափով տարվա մեջ 4 անգամ ստանալ պարգևավճար։ Այժմ պլանավորվում է նախարարությանը ներկայացնել նախագիծ, որպեսզի բարձրացվեն ոչ սպայական կազմի աշխատավարձերը, քանի որ նախարարի կարծիքով  աշխատավարձը կատարած աշխատանքի դիմաց  ցածր է։