Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Թմրանյութ՝ ջեմի մեջ

Ապրիլի 18-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն.-ի անվամբ քաղաքացի Գ. Դ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում ջեմի միջից հայտնաբերվել և առգրավվել է 17 հատ դեղապատիճ՝ ընդհանուր 14.3 գր քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին