Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատ» - «Փյունիկ» խաղում հանդիսական է մտել խաղադաշտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը:

Բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներից տուգանվել է միայն Երեւանի «Արարատը»: Վերջինս 30 հազարական դրամով տուգանվել է «Գանձասար-Կապան» - «Արարատ» խաղին Միխայլո Կալուգինի հեռացման եւ «Արարատ» - «Փյունիկ» հանդիպմանը մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար:

Ի դեպ, վերջին միջադեպը շատ զավեշտալի էր: Հանդիպման 51-րդ րոպեին հանդիսականներից մեկն առանց արգելքի մարզադաշտի մուտքով մտել է խաղադաշտ, ինչ-որ պաստառ ցույց տվել, ապա նույն հաջողությամբ դուրս եկել խաղադաշտից: Այդ ընթացքում իրավապահ ոչ մի աշխատակից չի եղել մուտքի մոտ: Սա վկայում է այն մասին, որ մեր առաջնության խաղերում այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ անվտանգության հարցը:

Հավելենք, որ 20 հազար դրամով տուգանվել է նաեւ «Ալաշկերտ» ակումբը, սակայն 18 տարեկանների թիմի խաղում ստացած կարմիր քարտի համար: