Ո՞վ է հավատում Դավիթ Սանասարյանին
Աջակցիր «Ա1+»-ին2019 թվականի ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը։
Դավիթ Սանասարյանը այն եզակի գործիչներից է, որին հանրությունը ճանաչում է վաղուց որպես արդարության համար պայքարող անձ։ Ուստի շատերի համար անսապասելի էր նման զարգացումները։ Նույնիսկ քննարկում են, որ նրա նկատմամբ « գործ է սարքվել»՝ նկատի ունենալով որոշ նախարարների եւ նաեւ ուժային կառույցների ղեկավարների ՝ ՊՎԾ-ի նկատմամբ ոչ այնքան բացահայտ, բայց խանդոտ վերաբերմունքը։
Դավիթ Սանասարյանն այսօր հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է կոռուպցիայի դեմ՝ անկախ զարգացումներից։«Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի»։
Մինչ նախաքննությունը կտա հարցերի պատասխաններն, առաջարկում ենք մասնակցել այս հարցմանը՝ պարզելու Ձեր վերաբերմունքը Դավիթ Սանասարյանի գործունեությանը, ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: