Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիայում սկսվել է ՕԽ-2020-ի տոմսերի վաճառքը

Սպորտ
sport olimpiada 2020

2020 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչներն արդեն գործի են դրել հատուկ կայքէջ, որտեղ Ճապոնիայի բնակիչները կարող են ծանոթանալ խաղերի ժամանակացույցի եւ տոմսերի գների հետ:

Օրինակ, 100մ վազքի եզրափակիչ փուլի մեկ տոմսն արժե 130.000 իեն (մոտ 1150 դոլար): Ամենաէժան տոմսերի համար սիմվոլիկ գին է սահմանվել՝ 2020 իեն՝  18 դոլար։

Ինչպես նշում են ճապոնական լրատվամիջողները, ընդհանուր առմամբ վաճառքի կհանվեն 7,8 մլն տոմս: Դրանցից 70-80 տոկոսը կիրացվեն Ճապոնիայում, մնացածը՝ այլ երկրներում: Մայիսի 9-28-ը Ճապոնիայում կսկսեն տոմսերի նախնական վիճակահանությունը: Արտասահմանցի մարզասերները տոմսեր կարող են պատվիրել հունիսի 15-ից, առանձին կայքէջում: