Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձնամարտի՝Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում

Սպորտ

 Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան Եվրոպայում հաջողություն գրանցելուց հետո շարունակում է իր ակտիվ աշխատանքները։

Այն նպատակ ունի ընդլայնվել և նպաստել ձնամարտի՝ որպես կայուն սպորտաձևի զարգացմանը Հայաստանում։

Ապրիլի 5-ից 7-ը Ֆինլանդիայի Կեմիյարվի քաղաքում մասնակցելով Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը, ֆեդերացիան մշակել է իր հաջորդ քայլը։

Ֆինլանդիայում  ստորագրել են  համագործակցության  հուշագրեր Նորվեգիայի, ՖինլանդիայիևՌուսաստանի ձնամարտի ֆեդերացիաների հետ։

Այս պահին նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ Ձնամարտի՝Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում։

« Ձնամարտը Հայաստանում կայուն հիմքերի վրա դնելու նպատակով մենք նախատեսում ենք հանրապետության կրթական հաստատություններում բացել ձնամարտի ակումբներ, որը հնարավորություն կտա ուսանողներին, աշակերտներին սովորել ճապոնական մարզաձևի ռազմավարությունը և մասնակցել ֆեդերացիայի՝ տեղական ու միջազգային առաջնություններին։ Ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու նպատակով Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան ստեղծում է թիմ, որը կիրականացնի կազմակերպչական աշխատանքներ, կնպաստի ֆեդերացիայի առաջխաղացմանը։ Մենք հայտարարում ենք կամավորների հավաքագրում։ Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էեկտրոնային հասցեին»,- ասված է Հայաստանի ձնամարտի ֆեդերացիայի  հաղորդագրության մեջ։