«Ժողովրդավարական համախմբում»-ը կուսակցություն դառնալու միտում չունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն կես տարի է ինչ «ժողովրդավարական համախմբում» նորահայտ քաղաքական նախաձեռնության անդամները փորձում են իրագործել այն նպատակները, որոնք համախմբել են նրանց մեկ գաղափարի շուրջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին նախաձեռնության անդամները:
Սուրեն Պետրոսյանի խոսքով քաղաքական նախաձեռնության ի հայտ գալը պայմանավորված էր 2018թ. երկրում տեղի ունեցած քաղաքական փոխակերպումներով: Սակայն որքան էլ, որ այդ փոխակերպումները երկրում քաղաքական ազատականացման հիմք հանդիսացան, այնուամենայնիվ համախմբված ժողովրդավարության համար բավարար չէին.
«Մենք գիտենք, որ համախմբված ժողովրդավարության համար հարկավոր է ազատականացում, սակայն ժողովրդավարացման կայացման համար կարևոր տեղ է հատկացվում քաղաքական մասնակցության բարձրացմանը և ինստիտուցիոնալացմանը, որին էլ ուղղված կլինեն մեր քայլերը»:
Անդամներից՝ Կամո Ասատրյանի համոզմամբ, իրենց նախաձեռնությունը տարբերվում է քաղաքացիական նախաձեռնություններից, պնդելով, որ ի տարբերություն նրանց, իրենք հանրային կառավարման գործում առավել լայն գործիքակազմ կունենան.
«Մենք օգտագործելու ենք իրավական քաղաքական հնարավորությունները, պետական արդիականացման ռազմավարություն մշակելու համար»:
Բանախոսների համոզմամբ, նախաձեռնությունը քաղաքական կուսակցություն դառնալու միտում չունի ու բաց է ոչ կուսակցականների համար: