Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օղակաձև զբոսայգում ապամոնտաժվելու են բոլոր ապօրինի կառուցված սրճարանները (տեսանյութ)

Այսօր առավոտյան ժամը 11-ից սկսվել են օղակաձև զբոսայգու 5-րդ գոտու սրճարաններից մեկի ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ  Ռուբեն Բաղինյանի խոսքով շարունակելու են ապամոնտաժել  բոլոր այն սրճարանները, որոնք ապօրինի և ինքնակամ  կերպով են կառուցվել և  իրավաբանորեն գրանցված չեն:

Նրա խոսքով,  օղակաձև զբոսայգու հողամասը, որը ներառում է Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև Ալեք Մանուկյանի փողոցն  ընկած հատվածը՝ Երևանի քաղաքապետարանի սեփականության մեջ  են մտնում, և  ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն որոշակի ուսումնասիրություններից հետո:

Ռուբեն Բաղինյանի հաղորդմամբ, որևէ անձ, ում պատկանում են ինքնակամ շինությունները՝ դեռևս չի ներկայացել: