Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նախավարժանք՝ «Սանիթեքի» շնորհիվ

 ժամը 11-ին  Աջափնյակում աղբամաններն արդեն լիքն են։   Հորդառատ անձրեւի ժամանակ չեն լցվել. երեկվանից են լիքը։ 15-րդ թաղամասից մինչեւ Հանրապետական հիվանդանոց հաշվում եմ աղբամանները՝ մեկ, երկու, երեք...  տաս։ Երթուղայինի ուղեւորները զարմացած նայում են, թե ինչպես է  գլուխս տաս րոպե շարունակ աջից ձախ պտտվում։ Արդեն կորցնում եմ աղբով լեցուն աղբամանների հաշվարկը։  Բայց հանկարծ հասկանում եմ, որ ինտերնետը փորփրելու փոխարեն նախավարժանք եմ արել։ Շնորհակալություն «Սանիթեքին»