Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերն առկա են. Արթուր Դավթյան

Այո, մենք տեսնում ենք այդ հիմքերը։ Դրանով է պայմանավորված, որ վարույթ իրականացնող մարմինը կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելուն անդրադառնալով։

 «Մարտի 1»-ի գործի շրջանակներում «Յոթի» գործի վերաբերյալ 2009 թվականին դատախազների 6 հոգանոց դատախազական խումբը որոշում էր  կայացրել 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ 2009 թվականին 300.1 հոդվածով մեղադրանքը (սահմանադրական կարգը տապալելը) նոր հանցակազմ է պարունակում և վատթարացնող է։

Խոսելով այս մասին՝ գլխավոր դատախազն ասաց, որ առիթի դեպքում որոշումը կհանրայնացվի և որ դրա մեջ չկա որևէ մեկնաբանություն, թե ինչու է խստացնող։ «Չկա որևէ մեկնաբանություն, չկա որևէ բացատրություն, թե ինչու է դա դիտարկվել որպես խստացնող։ Երկրորդ՝ իրավական մեկնաբանությունն էնպիսի աքսիոմա չէ, որ երբևէ փոփոխության ենթակա չէ»,- ընդգծեց նա։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, որպես կասկածյալ ներգրավվելու վերաբերյալ տեղեկությունը:

«Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ քրեական գործ է քննվում , նաև աշխատակիցների նկատմամաբ քրեական հետապնդումներ են իրականացվել, այդ գործով նախաքննությունը շարունակվում է, բնականաբար բոլոր վարկածներն են ստուգվում:  Թույլ տվեք այդ հարցին այս պահին ուղիղ պատասխան չտալ՝ խոստանալով առաջիկայում այդ մասին համապարփակ տեղեկատվություն հանրությանը տրամադրել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում