Ռոբինզոն Կրուզոն կառուցեց նավակ, սակայն ջուրն իջեցնել չկարողացավ. Արման Պադարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք ունենք հիանալի նվագախումբ, սակայն առաջընթացի համար որոշակի ներդրումներ են հարկավոր: Գիտե՞ք, թե ինչ գումարներ են ծախսում, ինչպիսի գովազդներ են անում հարևան երկրները իրենց արվեստի համար»,- ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը:
Վերջին ամիսներին ՀԱՖՆ-ն ստեղծել է եռալեզու նոր կայք, կատարել է որակյալ ձայնագրություններ, այս ամենը, գլխավոր պրոդյուսերի խոսքով, կարևոր ներդրումներ են միջազգային գործակալություններին հետաքրքելու, նվագախմբին ավելի լուրջ վերաբերվելու գործընթացի համար:
Գովազդի և մարքետինգի համար անխոս պետք է մեծ գումարներ ներդնել, որն էլ առաջընթաց և միջազգային ճանաչում կապահովի: Քիչ է ունենալ փայլուն նվագախումբ, աշխարհին լսելի դարձնելու համար պետք են ներդրումներ ու կառավարության հոգածությունը:
«Ռոբինզոն Կրուզոն կառուցեց նավակ, սակայն ջուրն իջեցնել չկարողացավ: Սա իմ սիրած, բնութագրող օրինակներից է»,- եզրափակում է խոսքը Արման Պադարյանը: