Բացել լրահոսը Փակել լրահոսը
nikol_5.thumb
A A
Հասարակություն

«Իշխանությունները այսօր պետք է շատ ավելի բարձր մակարդակի լինեն, քան նախկինները»

«Մեզ թվում էր, որ մենք առնվազն հրապարակային դաշտում հասել ենք ինչ -որ արդյունքների և  բոլորս խոսում էինք իմիտացիոն բնույթի մասին, խորքային ժողովրդավարության մասին» ,-ասում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա  անդրադառնում է   մաքսատան աշխատակցին ուղղված վարչապետի «հորդորին», որով աշխատակիցը պետք է դիմում գրեր և հեռանար աշխատանքից։

Հասարակության մի հատվածը քննադատում  էր այս «հորդորը», մյուսը՝ ողջունում: Ինք՝ Նիկոլ Փաշինյանը՝ հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր մաքսատան աշխատակցի հանրայնորեն նվաստացնելն ու աշխատանքից հեռացնելը, պատասխանել է,  որ  ամեն դեպքում չի կարծում սխալ է վարվել և եթե լավ մասնագետ է անպայման կգտնի աշխատանք:

Վարչապետի  կարծիքով՝  այդ միջադեպից հետո մի շատ կարևոր հարց է լուծվել, այն է՝ հայաստանյան բոլոր հիմնարկներում, իր տեղեկություններով, սկսվել է դրոշի մաքրման և պատշաճ տեսքի բերելու գործընթացը:

 Լարիսա Ալավերդյանն էլ ասում է.«Բախումնային սցենարները սխալ են, պետք է ամեն ինչ հստակ ասել,  որ երևա՝ ասում ենք ոչ թե վիրավորելու համար, ոչ թե  նսեմացնելու համար, այլ ասում ենք ուժեղացնելու համար: Իշխանությունները այսօր պետք է շատ ավելի բարձր մակարդակի լինեն, քան նախկինները, հակառակ դեպքում ինչի՞ համար են»: