Բացել լրահոսը Փակել լրահոսը
TH_Karabakh_Parliament-1
A A
Պաշտոնական

Գլխավոր Դատախազը հաղորդում կներկայացնի

  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խոսելով հերթական նիստի նախապատրաստության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածին համապատասխան՝ գալիք նիստում կընդգրկվի ԱՀ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է շրջանառության մեջ գտնվող նախագծերի ցանկը, որից հետո պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պաշտպանության անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը  պարզաբանումներ են տվել նախորդ օրերին տեղի ունեցած հանձաժողովային քննարկումների մասին: 

Սպասվող նիստին ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդում կներկայացնի նաև ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

ԱԺ նախագահի հաղորդմամբ՝ հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 17-ին ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Արցախի Հանրապետության

Ազգային ժողով լրատվության և հանրության հետ կապերի բաժին