Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մրցույթ՝ օրենքով և առանց հստակ չափորոշիչների (տեսանյութ)

 Ապրիլի 1-ին հայտնի դարձավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը։ Մրցութային հանձնաժողովը հայտ ներկայացրած 23 թեկնածուներից նախապատվությունը տվեց Արա Շիրինյանին։ Նախորդ 6 տարիներին խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր Ռուբեն Ջաղինյանը, որն ընտրվել էր օրենքի բոլորովին այլ պահանջով։ Եթե նախկինում ՀՀ նախագահն էր մրցույթ հայտարարում և նշանակում խորհրդի անդամներին, ապա «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի՝ 2018 թ. մարտի 23-ի փոփոխությունից հետո մրցույթը կազմակերպում է ոլորտը կարգավորող մարմինը, իսկ հաղթողի նշանակումը կատարում է վարչապետը։

Այսպիսով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ստեղծած 5 հոգանոց մրցութային հանձնաժողովը, որը գործելու է 6 տարի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն լրացնելու է մրցույթի միջոցով՝ ՀՌՀ-ի իսկ սահմանած կարգի համաձայն։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Օրենսդրական բացերի ազդեցությունը ԶԼՄ-ների գործունեության վրա» թեմայով նախագծի 9-րդ ֆիլմը՝ «Մրցույթ՝ օրենքով և առանց հստակ չափորոշիչների»։

Այն վերաբերում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձևավորման նոր կարգին, որով վերջերս անցկացվեց խորհրդի նախագահի մրցույթը։