Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ապրիլի 15-ի օրը. Ոչնչացվում է Հանրային գրադարանի դիմացի այգու մի մասը (տեսանյութ)

1994-ի ապրիլի 15-ին իր տան շքամուտքի մոտ սպանվում է արձակագիր Վարդգես Պետրոսյանը։

1998-ի այս օրը Հայաստանում է վավերագրական կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանը։

1999-ի այս օրը Հայաստանում է Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության գլխավոր հրամանատարը։ Նա տեղեկացնում է, որ Ռուսաստանը պատասխանատու է նաեւ Հայաստանի երկնքի անվտանգության համար։

14 տարի առաջ այս օրը ազատամարտիկ պատգամավոր Սասուն Միքայելյանը խորհրդարանի դահլիճում ձեւակերպեց, թե ինչպիսի իշխանություն ունի Հայաստանի Հանրապետությունը՝ քծնանքի, վախի եւ հնազանդության վրա հիմնված մի ամորֆ մարմին։

2001 թվականի ապրիլի 15-ին մայրաքաղաքի կենտրոնում ոչնչացվում է Հանրային գրադարանի դիմացի այգու մի մասը՝ այնտեղ մտադիր են կառուցել հումորի եւ ծիծաղի էստրադային թատրոնը՝ ճարտարապետները սարսափած են, ապագա թատրոնի տնօրինությունը երջանիկ։

Իշխող կոալիցիան Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ընդդիմությանը իր հետ երկխոսելու կոչ է անում։ Ստեփան Դեմիրճյանը պահանջում է պատժել ապրիլի 13-ի գիշերը միտինգավորների վրա հարձակվելու հրաման տվողներին, նոր խոսել երկխոսության մասին։

2010-ի այս օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում դժգոհում է հարկային հավաքագրումներից։ «Ցուցանիշները մտահոգիչ են, հարկատուների ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նախորդ տարվա հետ համեմատած նվազել են 2-3 անգամ»,-ասում է պարոն Սարգսյանը։